Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Run Oil և Gulf բենզալցակայանները վաճառելու են ադրբեջանական բենզին

Run Oil և Gulf բենզալցակայանները վաճառելու են ադրբեջանական բենզին
22.12.2025 | 11:28

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատճառով շուրջ 5000 երիտասարդ է զոհվել, 120 000 մարդ բռնի տեղահանվել և դարձել փախստական։ Այս իրականության ֆոնին ադրբեջանական պետական SOCAR-ի վառելիքի վաճառքը Հայաստանում էժան վառելիք չէ, ոչ էլ դիվերսիֆիկացիա, այլ ուղիղ հարված մեր արժանապատվությանը։

Բոյկոտը տվյալ դեպքում հույզ չէ, այլ քաղաքացիական պարտք։

Հրապարակայնորեն հայտարարում եմ, որ երբևէ չեմ օգտվելու Run Oil և Gulf բենզալցակայաններից։

Նշեմ նաև, որ այս ընկերությունները պատկանում են Խաչատուր Սուքիասյանին՝ Գռզոյին, որը գործող իշխանության մաս է և մյուսների հետ հավասար կիսում է տեղի ունեցած բոլոր աղետների քաղաքական պատասխանատվությունը՝ Արցախի հանձնումից մինչև հակաեկեղեցական արշավն ու Բաքվի բանտերում պահվող հայեր։ Ինչպես նախկինում չեմ օգտվել նրա որևէ պրոդուկտից, այդ թվում՝ «Սիլ» ապահովագրությունից, չնայած, որ այն ամենամատչելին էր, այնպես էլ շարունակելու եմ նույն դիրքորոշումը պահել։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3868

Մեկնաբանություններ